BAHAMUT ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
Bahamut հիմնադրամի դրամաշնորհների ծրագիրն ապահովում է փուլային աջակցություն և ֆինանսավորում այն կազմակերպություններին, որոնք ձգտում են ապակենտրոնացնել, ընդլայնել և աջակցել Bahamut ցանցին և նպաստել web3-ի տարածմանը։
Դիմելու գործընթացն ու պահանջները
Ֆինանսավորվող Ծրագրերի Առաջնահերթությունների Ցանկ
Ընդհանուր Սկզբունքներ
Bahamut-ը հանրային, թույլտվություններ չպահանջող, բաց կոդով բլոկչեյն է, որի նպատակն է նպաստել համացանցի նոր շրջափուլի հանրայնացմանը։ Bahamut-ն օգտագործում է նոր տեսակի կոնսեսուսային մեխանիզմ՝ Proof of Stake and Activity, որն ապագայում, բլոկ ստեղծողի կարգավիճակ տրամադրելիս, հաշվի է առնելու վավերացնողի կողմից գործարկված սմարթ պայմանագրով գազի կիրառությունը։ Արդյոունքում վավերացնողները կստանան զգալիորեն ավելի մեծ ցանցային պարգևավճարներ։
PoSA կոնսենսուսը ստեղծվել է՝ հաշվի առնելով անհատների և ընկերությունների կողմից Web3-ի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը, զուգահեռաբար տրամադրելով արժեքավոր ռեսուրսներ, որոնք կարող են գործածվել տարբեր ոլորտներում։
Ինչպես Բահամուտ առասպելական կենդանին, որն իր մեջքի վրա պահում է ամբողջ աշխարհը, Bahamut հիմնադրամը նպատակ ունի դառնալ կարևոր հիմնասյուն համացանցի զարգացման հետագա փուլերում և ապահովել գործունեության հարմարավետ միջավայր։
Bahamut հիմնադրամը մտադիր է աջակցել այն նախագծերին, որոնք կիսում են նույն արժեքները՝ ներգրավելով իրենց օգտատերերին Web3-ում և ստեղծելով կայուն միջավայր։
Դրամաշնորհի համար հայտ կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները՝ այդ թվում անհատներ, ընկերություններ,տարբեր համալսարաններ, պետական կառույցներ,ոչ առևտրային կազմակերպություններ, գիտնականներ և հետազոտողներ:
Առաջարկում ենք ծանոթանալ ծրագրերի ֆինանսավորման առաջնահերթությունների ցանկին։ Ցանկը կազմվում և թարմացվում է Bahamut հիմնադրամի կողմից։ Այն իրենից ներկայացնում է ոլորտներ, DApp-եր, որոնց ֆինանսավորմամբ հետաքրքրված է հիմնադրամը։ Ծրագրերն ընտրվում են՝ ելնելով ցանցի և դրա ենթակառուցվածքների պահանջներից։
Դուք կարող եք դիմել դրամաշնորհին, նույնիսկ եթե Ձեր նախագիծը չի համընկնում <<առաջնահերթությունների ցանկին>>։
Բոլոր հայտադիմումները դիտարկվելու են։
Ֆինանսավորվող Ծրագրերի Առաջնահերթությունների Ցանկ
Ֆյուչերսային և մարժային առևտրի մոդուլ կենտրոնացված բորսաների համար
Մշակման ժամանակահատվածը՝ 6 ամիս (4 ամիս իրականացում, 2 ամիս՝ բարելավում և ինտեգրացիա)
Դրամաշնորհի գումարը – 350,000 FTN
Մշակել և ներդնել մեխանիզմ ֆյուչերսների առևտրի համար կենտրոնացված կրիպտոարժույթի բորսայում: Մշակումը պետք է ուղղված լինի առևտրի համար վեբ հավելվածի օգտագործմանը:
Նկարագրություն
Ֆյուչրսների առևտրի մոդուլը թույլ է տալիս օգտատերերին զբաղվել ֆյուչրսների պայմանագրերի առքուվաճառքով: Այս պայմանագրերը ներկայացնում են որոշակի ապագա ժամկետներում ակտիվները կանխորոշված գներով գնելու կամ վաճառելու համաձայնագրեր: Թրեյդերները մուտք են գործում ֆյուչերսային պայմանագրերի մի շարք, որոնք կապված են ապրանքների, կրիպտոարժույթների, բաժնետոմսերի, ինդեքսների և այլնի հետ: Մոդուլը տրամադրում է կարևոր գործիքներ, ինչպիսիք են շուկայի իրական ժամանակի տվյալները, առաջադեմ գծապատկերները և ռիսկերի կառավարման առանձնահատկությունները՝ թրեյդերներին տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում օգնելու համար:
Մարժային առևտրային մոդուլը օգտատերերին հնարավորություն է տալիս փոխառել գումարներ իրենց ունեցած կապիտալի դիմաց։ Այս մոդուլը ներառում է ակտիների լայն շրջանակ, ինչպիսիք են ֆյուչերսային պայմանագրերը, բաժնետոմսերը, կրիպտոարժույթները և ածանցյալները։ Մոդուլը սահմանում է մարժային պահանջներ, օգտատերերին հնարավորություն տալով պահպանել գրավի նվազագույն մակարդակ՝ հավանական կորուստները ծածկելու համար, միաժամանակ տրամադրելով ռիսկերի կառավարման գործիքներ, ինչպիսիք են ստոպ-լոս օրդերները՝ չափազանց մեծ ռիսկերը նվազեցնելու համար։
Ակնկալվող արդյունքը
Հաճախորդի օգտագործման համար պատրաստ ֆունկցիոնալ և կայուն ֆյուչրսային առևտրային համակարգ:
Թեստավորում
Թեստերի մշակում և իրականացում, ներառյալ մոդուլային, ինտեգրացիոն և համակարգային թեստավորում:
Ծրագրավորման լեզու
Բեքենդ։ Golang
Ֆրոնթենդ։ React
Փաստաթղթավորում
Մանրամասն տեխնիկական փաստաթղթերի պատրաստում, ներառյալ Հավելվածի ծրագրավորման ինտերֆեյսի նկարագրությունները, տեղակայման հրահանգները և համակարգի օգտագործման ուղեցույցները:
Bahamut Arena-ի Ծրագրերի Ֆինանսավորման Առաջնահերթությունների Ցանկ
Bahamut Arena-ն նախաձեռնությունն իրենից ներկայացնում է բազմաթիվ հաղթողներ նախատեսող մրցույթ այն ոլորտների, բնագավառների կամ DApps-ի համար, որոնց ֆինանսավորմամբ հետաքրքրված է հիմնադրամը՝ ելնելով ցանցի և դրա ենթակառուցվածքների կարիքներից։
Brawl Category Countdown
Ապակենտրոնացված բորսա
Ապակենտրոնացված NFT մարքեթփլեյս
Decentralized Casino Game
Multisignature Wallet
ՊԹԳ Oracle
Decentralized Bridge
Լենդինգ- արձանագրություն
Yield platform
Դիմել Bahamut Arena-ին
Bahamut Arena-ն ներառում է նախագծերի կատեգորիաների առաջնահերթությունների ցանկը, որոնք թարմացվում են ցանցի և դրա ենթակառուցվածքի ներկայիս վիճակի հիման վրա: Յուրաքանչյուր կատեգորիա իրենից ներկայացնում է մրցակցություն, որը հաղթելու համար մասնակիցները պետք է հետևեն որոշակի ժամկետների և պահանջների:
Յուրաքանչյուր մրցակցություն ունի համապատասխան մրցանակային ֆոնդ, որը պայմանավորված է նախագծի կատեգորիայից և վճարվելու է բոլոր մասնակիցներին, որոնք ուղարկել են իրենց նախագծերը և ամբողջովին համապատասխանում են տվյալ կատեգորիայի պահանջներին նախատեսված ժամկետներում։
Bahamut Arena-ի սմարթ պայմանագրերն արդեն բեռնել են Մրցակցության յուրաքանչյուր փուլի համար նախատեսված մրցանակները, որպեսզի հայտատուները տեղեկացված լինեն։ Բացի դրանից բոլոր հայտատուները/մասնակիցները կընդգրկվեն սմարթ պայմանագրում, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա տեսնել, թե քանի հայտատու է այդ պահին մասնակցում տվյալ Մրցակցությանը։
Ընդհանուր Պահանջներ Բոլոր Մրցակցային Կատեգորիաների համար
- Հայտատուները պետք է ստեղծեն լիարժեք գործող արտադրանք՝ աշխատանքային ֆրոնթ-էնդով։
- Յուրաքանչյուր կատեգորիայից յուրաքանչյուր արտադրանք պետք է սմարթ պայմանագրի մակարդակով տարբերվի դասական, հանրածանոթ արտադրանքից որևէ առանձնահատուկ ֆունկցիայով/նորարարությամբ/ համալրմամբ՝ ֆորքով։ Հայտատուները չեն կարող պարզապես պատճենել գոյություն ունեցող արտադրանքը (fork) չավելացնելով որևէ համալրումներ, և դիմել դրանով։
- Բոլոր սմարթ պայմանագրերը պետք է լինեն բաց կոդով և անցնեն վերիֆիկացում մինչև վերջնաժամկետի ավարտը։
- Խորհուրդ է տրվում իրականացնել գոյություն ունեցող կամ ծրագրված սմարթ պայմանագրի աուդիտ, որը զգալիորեն կմեծացնի մրցույթի համար ընտրվելու հավանականությունը։
Ստորև ներկայացված է մրցակցությունների, մրցանակների և ժամկետների ցանկը․
Ապակենտրոնացված խաղադրույքներով խաղ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ 15 | ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՍՆԱԿՑԻ ՄՐՑԱՆԱԿԸ՝ 13,000 FTN | ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ 1 ԱՄԻՍ
BNS (Bahamut-ի անունների ծառայություն)
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ՝ 1 | ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՍՆԱԿՑԻ ՄՐՑԱՆԱԿԸ՝ 30,000 FTN | ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ 2 ԱՄԻՍ
Հայտերը Ներկայացնելու Գործընթացն Ու Որակավորումը
Հայտատուներին խրախուսվում է լրացնել Bahamut Arena-ի դիմումի ձևաթուղթը և ներկայացնել իրենց նախորդ նախագծերն ու այն կարողությունները, որոնք իրենց կարծիքով կօգնեն որակավորվել Bahamut Arena-ի մասնակցության համար։
Յուրաքանչյուր կատեգորիայի համար նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները տեսակապով կզրուցեն Bahamut հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որպեսզի անցնեն որակավորումը։ Ընտրված մասնակիցները կստանան էլեկտրոնային հաստատում և կընդգրկվեն Bahamut Arena-ի սմարթ պայմանագրում համապատասխան մրցակցության շրջանակում։
Իրականացված նախագիծն ուղարկելու համար խնդրում ենք [email protected] հասցեին ուղարկել էլ․ նամակ, նշելով նախագծի URL-ն, մասնակցության կատեգորիան, սմարթ պայմանագրերի հասցեները և մանրամասն նկարագրություն նախագծի վերաբերյալ։ Էլ․ նամակը պետք է ուղարկվի այն նույն հասցեից, որն օգտագործվել է հայտը ներկայացնելու համար։ Մինչև հետադարձ հաշվարկի ավարտը ստացված բոլոր էլ․ նամակները կհամարվեն վավերական, ուղեցույցներում նկարագրված պայմանները բավարարելու դեպքում։
*Նույնիսկ եթե Ձեր նախագիծը չի համապատասխանում Bahamut Arena-ի կատեգորիաներից որևէ մեկին, Դուք կարող եք դիմել դրամաշնորհային ծրագրին՝ հետևելով ստորև նկարագրված քայլերին։
Bahamut Grant
Արագ հղումներ
Հայտատուի Տվյալները
Դրամաշնորհին դիմելու համար հայտատուն պետք է տրամադրի հետևյալ տեղեկությունները՝
Անուն և ազգանուն
Official email address
Telegram ID
Նախագծի անվանումը
Ենթաբաժին (DeFi, Ենթակառուցվածք, Խաղային ոլորտ/NFT, DAO/DAO գործիքակազմ, Այլ
Համառոտ ամփոփագիր՝ մեկ պարբերությամբ
Թիմի նկարագրություն/Համահիմնադիրներ
Առաջատար ներդրողներ/Այլ ներդրողներ
Դրամահավաքի վերաբերյալ տեղեկատվություն
Գնահատում ֆինանսավորումից հետո/Յուրաքանչյուր փուլի առանձին գնահատում
Հիմնադրման վայր, Թիմի տեղակայում
Pitch deck
Հայտերի Ներկայացման Գործընթացը
Հայտը ներկայացնելիս՝ նշեք, թե ինչու և ինչպես է ձեր նախագիծը օգուտ բերելու Bahamut ցանցին (օր՝ բարելավելու է անվտանգությունը,ավելացնելու է ապակենտրոնացումը, բարելավելու է ենթակառուցվածքը, բաց կոդով նախագիծ է և այլն)
Խոշոր դրամաշնորհային ծրագրի ($50,000-$100,000 և ավելին), դիմելու դեպքերում նախատեսված է փուլային գործընթաց։ Հայտը ներկայացնելիս՝ ցանկալի է նշել նախագծի ֆինանսավորման փուլերը։
Հիմնադրամը կդիտարկի ստացած բոլոր հայտերը։ Լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում՝ կապ կհաստատվի հայտատուների հետ՝ քննարկելու համար նախագծի վերաբերյալ մանրամասները։ Կարող են առաջարկվել նոր գաղափարներ, փոփոխություններ կամ բարելավումներ։
Հայտի վերաբերյալ պատասխանը ստացվում է 2 շաբաթվա ընթացքում։
Անկախ նրանից հայտը կբավարարվի, թե կմերժվի, դրամաշնորհին դիմած մասնակիցներն իրենց հայտի վերաբերյալ ծանուցում կստանան էլ․ փոստի միջոցով։
Գնահատման Չափորոշիչները
Bahamut հիմնադրամը ողջունում է բոլոր այն գաղափարները, որոնք որևէ կերպ առնչվում են PoSA-ի, ապակենտրոնացման և Web3-ի հանրայնացմանը գործընթացին։ Հիմնադրամի դրամաշնորհը ստանալու համար կան որոշակի չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն ծրագրին դիմած բոլոր նախագծերը։ Ահա դրանց ամբողջական ցանկը․
- Կարգավորումներ վավերացնող դառալու համար. Դրամաշնորհ ստացող բոլոր մասնակիցները պետք է ստեղծեն և ունենան անկախ վավերացնողի նոդեր և դրան կցեն իրենց սմարթ պայմանագիրը։ Սա իր հերթին կօգնի ծախսված գազի հիման վրա ցանցում գեներացնել ակտիվություն։ Դրամաշնորհին դիմած հայտի հաստատման դեպքում՝ դրամաշնորհի սահմանված գումարից բացի հայտատուին կտրամադրվի նաև սթեյքի գումարը։
- Բաց կոդով նախագծեր. Բոլոր նախագծերը պետք է ունենան բաց հասանելիություն և անցած լինեն վավերացման փուլ։
- Արժեք․ Ձեր նախագիծը պետք է ներկայացնի հստակ սահմանված արժեք՝ Bahamut ցանցի, ենթակառուցվածքներիի կամ դրա օգտատերերի համար։
- Իրականացում․Պետք է հաստատել, որ Դուք և Ձեր թիմն ունեք բավականաչափ կարողություն, հմտություններ, գիտելիքներ և փորձ՝ Ձեր գաղափարներն իրականություն դարձնելու համար։
- Դրամական միջոցների գործածման մասին հստակ պատկերացում․ Մենք հորդորում ենք հայտատուներին լինել ողջամիտ և հստակ պատկերացում ունենալ դրամական միջոցների գործածման, ինչպես նաև պահանջվող գումարի չափի վերաբերյալ։
Դրամաշնորհները չպետք է դիտարկվեն որպես․
Սեփական բիզնեսի խթան․ Bahamut-ում իրենց բիզնեսը կարող են սկսել բոլորը։ Ուրախ կլինինենք տեսնել, որ կազմակերպություններն ու անհատները զարգացնում են իրենց բիզնեսը՝ PoSA-ի օգնությամբ։ Այնուամենայնիվ, նման նախագծերը մեծ արժեք չեն ներկայացնում համակարգի համար և չեն դիտարկվում դրամաշնորհային ծրագրերի կողմից։
Վենչուրային կապիտալ․ Մենք չենք դիտարկում դրամաշնորհները՝ որպես վենչուրային կապիտալ։ Փոխարենը նպատակ ունենք բարելավել Bahamut էկոհամակարգը և հնարավորություն տալ օգտատերերին իրենց համար արժեք ներկայացնող նախագծերը դարձնել իրականություն։
Դիմել Bahamut Grant Դրամաշնորհային Ծրագրին
Դիմե՛ք Bahamut Grant դրամաշնորհային ծրագրին և միասին ստեղծե՛նք համացանցի ապագան հիմա։